<<Krisp>>ընկերության գործունեությանը կարող եք ծանոթանալ այս հղումով։
<<Krisp>> ընկերությունը համագործակցում է <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի հետ։ Համագործակցության նպատակն է սովորողների մասնակցությամբ պատրաստել տեսապատկերներ, որոնք այնուհետև կիրառվելու են որպես աշխատանքային գործիք ծրագրավորման գործընթացի մեջ։ Նկարահնված նյութերը չեն հրապարակվելու որևիցե հարթակում։ Նկարահանման համար անհրաժեշտ է 200 սովորողի մասնակցություն, որոնք կնկարահանվեն երեք տարբեր կերպարներով։ Նկարահանումները տեղի են ունենալու կրթահամալիրի TV տաղավարում։ Քանի որ նկարահանումները տեղի են ունենալու կանաչ ֆոնի վրա,անհրաժեշտ է, որպեսզի սովորողները նկարահանմանը մասնակցեն հագուստով, որտեղ չկան կանաչ կամ կապույտ գույները։ Այդ գույների առկայությունը կխոչընդոտի հետագա մոնտաժային աշխատանքին։ Աշխատանքային փուլերը՝
1․Նկարահանման պրոցես
2․Նկարահանված նյութի մշակում after effect ծրագրով։
Աշխատանքային խումբ՝ Քոլեջի լուսանկարչական բաժնի սովորողներ, Միջին դպրոցի սովորողներ
Աշխատանքի տևողությունը՝ մայիսի 12-ից հունիսի 12-ը։