Լուսանկարչական պլեներ Երևանյան լճի տարածքում

Հունիսի 15 ժամը 10։30-13:00

Լուսանկարչական պլեների բովանդակությունը։ Երևանյան լճի աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն էր, որը կուտակվում էր լճի տարածքում բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով: Միջավայրի համար պակաս վտանգավոր չեր լճում աճող եղեգները: 16 հա զբաղեցնող եղեգնուտը հանգեցնում է ջրի չնախատեսված կորստի: Եղեգնուտը չորացնելու միջոցառումները մեկնարկել են դեռևս նախորդ տարվանից, իսկ աղբահանման աշխատանքները մեկնարկվել են այս տարվա մայիսին։ 25000 քմ տարածք արդեն մաքրվել է, որտեղից շուրջ 12000 խմ աղբ է տեղափոխվել, օրական՝ 40 մեքենա։ Լուսանկարչական պլեների շրջանակներում կայցելենք Երևանյան լիճ և կհետևենք կատարված աշխատանքներին՝ պատրաստելով ռեպորտաժներ լճի այժմյան վիճակի մասին։

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, Քոլեջի սովորողներ, այլ մասնակիցներ
Մասնակիցները իրենց հետ պետք է ունենան որևիցե նկարահանող սարք՝ հեռախոս, ապարատ: Մասնակիցների խումբը կշարժվի Մայր դպրոցի գլխավոր մուտքի մոտից 10։30։
Նպատակը՝ լուսանկարների միջոցով ցույց տալ Երևանյան լճի ներկայիս վիճակը։ Ֆոտոպատումների արդյունքները կհրապարակվեն մասնակիցների բլոգներում, այնուհետև կներկայացվեն փառատոնային աշխատանքների ցուցադրության ժամանակ։

Լուսանկարչական պլեների պատասխանատու՝ Սուսան Ամուջանյան


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s