Բովանդակություն։ Դյուսելդորֆյան դպրոցի երևույթը կապվում է Բեխերների դասավանդման փաստի հետ 1976-1998թթ․ Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում։ Նրանք տվել են մոտավորապես 87 շրջանավարտ այդ ընթացքում, որոնցից կարելի է առանձնացնել Անդրեաս Գուրսկուն, Կանդիդա խեֆերին, Թոմաս Ռուֆին, Թոմաս Շտրուտին և այլն։ Առանձնահատկությունը դպրոցի կայանում է նրանում, որ չկան համընդհանուր գեղարվեստական հնարքներ, յուրաքանչյուր լուսանկարիչ ունի իր գաղափարական ծրագիրը և գեղարվեստական ոճը։ Սակայն կան որոշակի ընդհանրություններ, որոնք էլ ձևավորում են Դյուսելդորֆյան դպրոց հասկացողությունը։ Դրանք են՝ շատ մեծ ֆորմատներ, մեծ պարզորոշություն, շրջանակի բացակայություն, կոմպյուտերային միջամտություն, օրգանիկ ապակու /օրտստեկլոյի/ օգտագործում։ Դյուսելդորֆյան դպրոցը կրում է այնպիսի լուսանկարիչների ազդեցությունը ինչպիսին է Զանդերը, Կարլ Բլոսֆելդը, F/64 խումբը։ Դյուսելդորֆյան դպրոցի ներկայացուցիչներն են՝ Պետրա Վունդերլիկ, Սիմոնա Նիվեգ, յորգ Սասե, Էլգեր էսսե, Ակսել Հյուտե և այլոք։
Նպատակ։ Ուսումնասիրել դպրոցը իր հեղինակներով, որոնք մեծ աղդեցություն են թողել լուսանկարչության հետագա զարգացման վրա։ Ուսումնասիրման նյութը ըստ հաջորդականության՝
Զանդեր
Կարլ Բլոսֆելդ
F/64 խումբ
Կանդիդա Հյոֆեր
Թոմաս Ռուֆ
Թոմաս Շտրուտ
Լորենս Բերգեր
Պետրա Վունդերլիկ
Թոմաս Դիմենդ
Ռայան Մքջինլի
Յորգեն Թելլեր
Ռիչարդ Պրինս
Ստիվեն Շոր
Ջոել Մեյրովից
Արդյունքներ։ Լուսանկարչական հոդվածների, թարգմանությունների ստեղծում։
Ժամանակահատված։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներ