Բովանդակություն։ Մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր, որոնք կպատմեն մեր որևէ ազգային ավանդական խաղի մասին, կցուցադրեն՝ ինչպես պետք է խաղալ և կներկայացնեն խաղի նշանակությունն ու խորհուրդը։ Նախագիծը համագործակցային է, իրականացվելու է կրթահամալիրի այլ դասավանդողների, սովորողների խմբերի հետ։
Տեսանյութերի բովանդակությունը՝
- Ճղլախտի (լախտի)
- Չիլիկ-Չիլկափետ (կտի – կտափետ, կռափայտ)
- Բրհոփի (բիր խրոցի)
- Բիզ (դանակ տնկոցի)
- Կոճի (վեգ, ճան)
- Մոլլաբրի (քարկտիկի տեսակ)
- Յոթ քար
- Հավալլա
- Պահմտոցի:
Աղջիկների խաղերը.
- Ռեզին
- Բադմինտոն
- Գործնագործ
- Քարկտիկ
- Աչք փակոցի:
Նպատակը։ Հանրայնացնել մեր ազգային ավանդական խաղերը, տարածել ազգային մշակույթը։
Նախագծի մասնակիցներ՝ Քոլեջի լուսանկարչական բաժնի սովորողներ։
Նախագծի տևողություը՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներ։
Արդյունքները։ Ազգային ավանդական խաղերի տեսափաթեթի ստեղծում։