Բովանդակություն, նպատակ: <<2d քաղաք>>-ը լուսանկարչական-հետազոտական նախագիծ է, որի ուսումնասիրման նյութը Հայաստանի մեծ և փոքր քաղաքներն են իրենց մշակույթով, ենթակառուցվածքներով, բնակիչներով, տնտեսությամբ, ճարտարապետությամբ և այլն։ ։ Խնդիրները, որոնք պարունակում են հետազոտվող տարածքները, կարող են լինել տարբեր բնույթի և ոլորտի՝ սոցիալական, պատմա-մշակութային, քաղաքական, էկոլոգիական, տնտեսական:
Աշխատանքի մեթոդական նկարագրություն։ Նախագիծը իրականացվելու է հետևյալ աշխատանքային փուլերով՝
1․Նկարահանման վայրի ընտրություն և տեղեկատվության ձեռք բերում, խնդիրների ուսումնասիրություն։
2․ Նկարահանում
3․Նյութի խմբագրում, մշակում և հրապարակում
Նախագծի մասնակիցներ՝ Քոլեջի լուսանկարչական բաժնի սովորողներ: Նախագծի արդյունքները պարբերաբար կհրապարակվեն, կներկայացվեն կրթահամալիրի կայքում: Նախագծի վերջնական արդյունքները կներկայացվեն կատալոգի տեսքով:
2022-23 ուս տարվա նկարահանման վայրերը՝
1․Մեծամոր
2․Նոր Հաճն
3․Աշտարակ
4․Երևան (Երևանի Սարի թաղ, Երևանի Էրեբունի թաղամաս, Երևանի ներքին Չարբախ, Երևանի <<ֆիզգառադոկ>>, Բուսաբանական այգի )
5․Վանաձոր
6.Գյումրի