Արդյունավետ նկարահանումների առանձնահատկությունները

Արդյունավետ նկարահանումների առանձնահատկությունները․ սեմինար-պարապմունք մուտքի ճամբարի մասնակիցների հետ

Սեմինար-պարապմունքի բովանդակությունը՝
1․Նկարահանման առանձնահատկությունների ուսումնասիրություն, ընդհանուր գիտելիքներ նկարահանման լույսի, կոմպոզիցիայի, պահի մասին։
2․Ռեպորտաժային նկարահանումների առանձնահատկությունները։
Նկարահանման առանձնահատկությունների ուսումնասիրություն, ընդհանուր գիտելիքներ նկարահանման լույսի, կոմպոզիցիայի, պահի մասին։
1․Նկարահանման լույս
2․Նկարահանման պլան
3․Հորիզոնի գիծ և ճակատային հատված հասկացողություններ
4․Թվային և օպտիկական զում հասկացողություններ
5․Նկարահանման տեսանկյուն
6․Ձայնի գրագետ կիրառումը տեսանյութերում
7․Տեսանյութերի ընդհանուր բովանդակությունը
Սեմինարը հնարավորություն կտա ունենալ ընդհանուր գիտելիքներ արդյունավետ և գրագետ լուսաբանումներ իրականացնելու համար։
Մասնակիցներ՝ Մուտքի ճամբարի մասնակիցներ
Հանդիպումը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը՝ 9։00-10։00, Հարավային դպրոցում


Դիմանկար․ մարտ ամսվա կինո-ֆոտո ընտրությամբ խմբի նախագիծ

Բովանդակություն։ Ստեղծել գարնանային, պայծառ դիմանկարների շարք՝ օգտագործելով կոմպոզիցիայի, լույսի, գույնի և ֆոնի մասին գիտելիքները։
Նպատակ։
1․Սովորել աշխատել այլ մարդկանց հետ
2․Զարգացնել կոմպոզիցիոն կարողությունները
3․Աշխատել նկարահանման լույսի հետ
4․Կատարել նկարահանման միջավայրի ճիշտ ընտրություն
5․Ծանոթանալ դիմանկարներ նկարող լուսանկարիչների աշխատանքներին
Մասնակիցներ։ Միջին դպրոցի կինո-ֆոտո ընտրությամբ խումբ
Արդյունքներ։ Արդյունքները կհրապարակվեն սովորողների բլոգներում, կրթահամալիրի կայքում։

Մարտ ամսվա նախագիծ․ երաժշտական ստեղծագործական խմբերի տեսաֆիլմերի ստեղծում

Բովանդակություն։ Կրթահամալիրում գործող երաժշտական ստեղծագործական խմբերի մասին տեղեկատվական տեսանյութերի պատրաստում, մինչև 5 րոպե տևողությամբ: Անդրադառնալու ենք հետևյալ խմբերին՝

  • Դպրաց դաս. Լիլիթ Առաքելյան
  • «Նռանե» համույթ. Լաերտ, Նելի
  • «Զենիտ» բենդ. Արամ Սարգսյան (Ավագ դպրոց)
    Նպատակ։ Ստեղծել տեսաֆիլմեր, որոնք կներկայացնեն մեր երաժշտական խմբերը հասարակության լայն շերտերին։
    Այս աշխատանքի ընթացքում սովորողները կզարգացնեն իրենց օպերատորական և մոնտաժային հմտությունները։
    Տևողությունը՝ մարտ ամիս։
    Մասնկակիցներ՝ Քոլեջի լուսանկարիչների խումբ։
    Արդյունքներ՝ տեսաֆիլմեր, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առցանց հարթակներում։


Ընտրությամբ գործունեության հունվարյան նախագիծ

Միագույն օբյեկտներով կոմպոզիցիաների կառուցում

Բովանդակություն, նպատակ։  Կոմպոզիցիայի կարևոր բաղադրիչ լինելով՝ գույնը ունի մեծ ազդեցություն կոմպոզիցիայի ճիշտ կառուցման գործում։  Հատկապես դժվար է կառուցել այնպիսի կոմպոզիցիաներ, որտեղ գույների բազմազանություն չկան։ Այստեղ առաջանում են հեռանկարային խնդիրներ։  <<Միագույն օբյեկտներով կոմպոզիցիաների կառուցում>> նախագծի նպատակն է ստեղծել լուսանկարչական կոմպոզիցիաներ՝ ընտրելով միայն մեկ գույնի օբյեկտներ։
Դա հնարավորություն կստեղծի՝
1․Լույսի միջոցով աշխատել գույնի հետ
2․Սովորել օգտագործել հեռանկարի օրենքները
3․Կոմպոզիցիոն ճիշտ լուծումներ գտնել
Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի ընտրությամբ գործունեության խումբ։
Նախագծի տևողությունը՝  հունվարի 9-30-ը ։
Արդյունքները կներկայացվեն առցանց ցուցահանդեսի տեսքով։
Ամփոփում՝
Արտաշես Հակոբյան
Վիկտորիա Արևշաատյան
Սոֆի Մուրադյան
Հարություն Կիրաակոսյան
Սոֆի մուրադյան
Անի Եիսսաղոլի
Նարե Խաչատրյան
Վիկտորիա Արևշաատյան
Մանե Օհանջանյան
Հարություն Կիրակոսյան
Հարություն Կիրակոսյան
Հարություն Կիրակոսյան

Ճամփորդություն դեպի Աշտարակ

Ճամփորդության վայրը՝ «2d քաղաք» լուսանկարչական-հետազոտական նախագծի շրջանակներում այցելություն Աշտարակ քաղաք

Նպատակը՝ ֆոտոռեպորտաժի պատրաստում Աշտարակ քաղաքի մասին։ Նկարահանումներ Քասախի կիրճում, Բագավան և Գիտավան թաղամասերում,  Աշտարակ քաղաքում

Մեկնումը՝ նոյեմբերի 21, ժամը 9։20-16։00
Մեկնում՝ մարզային երթուղով

Մասնակիցներ՝ Քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանողներ

  1. Միքայել Խուդավերդյան․ 1-ին կուրս
  2. Նարեկ Ավետիսյան․ 1-ին կուրս
  3. Դավիթ Սարկիսյան․ 2-րդ կուրս
  4. Քնարա Հովհաննիսյան․ 2-րդ կուրս
  5. Ջուլիա Ասրյան․ 3-րդ կուրս
  6. Սոֆի Առաքելյան․ 3-րդ կուրս
  7. Լիլիա Ղուլյան․ 4-րդ կուրս
  8. Անահիտ Գաբրիելյան․ 4-րդ կուրս

Նախորդ ճամփորդությունների մասին տեղեկատվություն, լուսաբանում։
Ֆոտոռեպորտաժ Գիտավանի մասին
Ֆոտոռեպորտաժ.Արաբկիր
Ֆոտոռեպորտաժ. Աջափնյակ
Ֆոտոռեպորտաժ.Կոմիտասի պողոտա
Ֆոտոռեպորտաժ.3-րդ մաս թաղամաս
Ֆոտոռեպորտաժ.Երևանյան թափառումներ
Ֆիզգոռոդոկը մեկ տարի անց

Ճամփորդության, նախագծային աշխատանքի ամփոփումը՝ TV MSKH-ում, Քոլեջի կայքում, ուսանողների բլոգներում


Հանդիպում լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի հետ

Նոյեմբերի 4 ին, ժամը 11։00-ին Քոլեջի վերնատանը տեղի կունենա հանդիպում լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի հետ։ Հանդիպման թեման վավերագրական լուսանկարչությունն է։
Նախագծի համակարգող՝ Էլյա Սահակյան
Մասնակիցներ՝ Քոլեջի լուսանկարչական բաժնի սովորողներ, ֆիլմադարան ակումբի մասնակիցներ

Արևորդի ֆիլմադիտումների օրակարգ

Նոյեմբերի 8-ին, ժամը 11։00
Արևմտյան դպրոց
Պատասխանատուներ՝ Սոֆի Առաքելյան, Ջուլիա Ասրյան
Հյուսիսային դպրոց
Պատասխանատուներ՝ Լիլիա Ղուլյան, Անահիտ Գաբրիելյան

Նոյեմբերի 8-ին, ժամը 11։00
Միջին դպրոց
Պատասխանատու՝ Սուսան Ամուջանյան
Քոլեջ վերնատուն
Պատասխանատու՝ Քնարիկ Հովհաննիսյան

Նոր հայացք, F/64․ լուսանկարչական նախագիծ

Բովանդակություն։ Ծանոթանալ 20, 30 ականներին ձևավորված լուսանկարչական նոր հայացքներին, հեղինակներին և խմբավորումներին, որոնք առանցքային նշանակություն ունեցան լուսանկարչական նոր ձևակերպումների ի հայտ գալուն։ Ուսումնասիրման նյութեր՝
1․Կոնստրուկտիվիզմ
2․Ռոդչենկո
3․Լասլո Մոխոլի Նադ
4․Ալբերտ Ռենգեր Պատչ
5.Էդուարդ Ուեսթոն
6․Անսել Ադամս
7․Պիկտորիալիզմ․ Ստիգլից
8․F/64 լուսանկարչական խմբավորում
9․Ծրագրային տեքստերի ընթերցում-քննարկում
Նպատակ։ Կիրառել այս պատմական էտապում ձևավորված լուսանկարչական գործիքակազմը նոր լուսանկարչական կոմպոզիցիաներ ստեղծելու գործում։
Արդյունքներ՝
Սոֆի Առաքելյան
Թամարա Աղասյան


Լուսանկարչության սեմինար-պարապմունք

Բովանդակություն՝
1․Պատմական ակնարկ լուսանկարի ընկալման մասին՝
Լուսանկարի նշանակության փոփոխությունը ժամանակաշրջանի կոնտեքստում
Մենք բոլորս լուսանկարիչներ ենք
2․Լուսանկարչական շարքերի, ռեպորտաժների խմբագրում
պլանային նկարահանումների տրամաբանությունը ֆոտոշարքում
ռակուրսային նկարահանումների տրամաբանությունը ֆոտոշարքում
Մասնակիցներ՝ կրթահամալիրի մուտքի ճամբարի մասնակիցներ, երկարացված օրվա կազմակերպիչներ

կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության ուսումնական ծրագիր

Posted on 

Բովանդակություն և նպատակ

Թվային նկարահանող միջոցները` հեռախոսից մինչև լուսանկարչական ապարատ, կազմում են մեր կյանքի անբաժան մասը` ոչ մի կարևոր իրադարձություն չթողնելով առանց <<պաթոսային>> վավերագրման:  Նույնիսկ կարելի է պնդել այն միտքը, որ  իրադարձություններն են տեղի ունենում հանուն վավերագրման: Այդ իսկ պատճառով կարելի է եզրակացնել, որ վավերագրող է հանդիսանում յուրաքանչյուր մարդ, ում մոտ կա իրականությունը վավերագրող որևէ սարք:  21-րդ դարում լուսանկարչությունը որպես գիտություն կամ արվեստ վերաձևակերպման և վերաիմաստավորման խնդիրներ է առաջ քաշում` երբեմն անտեսելով նկարահանման տեխնիկական մասի պրոֆեսիոնալիզմը:

Այս ուսումնական ծրագրի նպատակներն են` լուսանկարչական  տեխնիկայի ուսումնասիրությունը, ստեղծագործական որակների ձեռք բերումը, պատկերը` որպես ինֆորմացիա ըմբռնումը և վերծանումը, ձեռք բերված տեխնիկական  հմտությունների կիրառումը անհատական կամ խմբային թեմատիկ նախագծերում: Ծրագրային մոդուլներն են`

1.Լուսանկարչական տեխնիկայի ուսումնասիրություն լուսանկարչական նախագծերի շրջանակներում

2.Լուսանկարահանում

3.Լուսանկարչական պրակտիկաների ուսումնասիրում  /հարմարեցված տարիքային տվյալ խմբին/

Ուսումնական պարապմունքների կազմակերպման մեթոդական նկարագրություն

Ուսումնական հանդիպումները բախկացած են երկու էտապներից՝ լուսանկարչական նյութերի և նկարահանված նյութերի դիտում-քննարկում  ուսումնական կաբինետում և արտադասարանային  պարապմունքներից /նկարահանումներ/, որոնք տեղի են ունենում հիմնականում  դպրոցի հարակից տարածքներում: